Շոլց․ Գերմանիան և Իսրայելը կողմ են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելուն

476

Գերմանիան և Իսրայելը հանդես են գալիս Ուկրաինայում հակամարտության դիվանագիտական կարգավորման և Մոսկվայի ու Կիևի միջև բանակցությունները շարունակելու օգտին։

Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Հիմա կարևոր է, որ կրկին հնարավորություն տրվի դիվանագիտությանը։ Մենք երկուսս էլ հավասարապես հանդես ենք գալիս հօգուտ նրա, որ հնարավոր լինի շարունակել Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները»,- ասել է Շոլցը։

ТАСС-ի տվյալների համաձայն՝ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ ռաունդը կայանալու է Բելառուսի տարածքում՝ Բելովեժյան արգելոց-անտառում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՈրքա՞ն միջուկային զենք ունի Ռուսաստանը
Հաջորդ հոդվածըՏիխանովսկայան «հակապատերազմական զորահավաք» է հայտարարել