‘Որքան գումար են հատկացնում «Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն ֆուտբոլիստների աշխատավարձերի համար’

2249

Իսպանական Marca պարբերականը հրապարակել է Մադրիդի «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի` 2017/18 մրցաշրջանի աշխատավարձերի հաշվետվությունները: Աղբյուրի տեղեկություններով՝ «արքայական» ակումբը ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստների աշխատավարձերի համար կծախսի 450 միլիոն եվրո, իսկ կատալոնացիները՝ 470 միլիոն եվրո:

Նախորդ երկու մրցաշրջաններում «Ռեալ»-ը ավելի շատ գումար էր վճարում ֆուբոլիստներին, քան «Բարսելոնա»-ն՝ 2016/17-ում 419 մլն եվրոն 390 մլն եվրոյի դիմաց, իսկ 2015/16-ում՝ 431 մլն եվրոն 421 մլն եվրոյի դիմաց: Ֆուտբոլիստների աշխատավարձերի մասին պաշտոնական տեղեկությունները պետք է Լա Լիգա ուղարկվեն մինչև սեպտեմբերի 19-ը:

Նախորդ հոդվածը‘Աշխարհի գավաթ. 1/4 եզրափակիչ. Լևոն Արոնյանը հաղթանակ տոնեց Վասիլի Իվանչուկի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյո. Ռունին «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պատմության ամենակարևոր խաղացողներց մեկն է’