‘Աշխարհի գավաթ. 1/4 եզրափակիչ. Լևոն Արոնյանը հաղթանակ տոնեց Վասիլի Իվանչուկի նկատմամբ’

2368

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր կայացան 1/4 եզրափակչի առաջին պարտիաները:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ուժերն էր չափում ռուսաստանցի Վասիլի Իվանչուկի հետ: Պարտիայի 24-րդ քայլում հայ գրոսմայստերը ստիպեց Իվանչուկին ընդունել իր պարտությունը:

Նշենք, որ կողմերի միջև պատասխան պարտիան տեղի կունենա վաղը:

Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակիցները հնարավորություն կստանան մասնակցելու հավակնորդների մրցաշարին:

Նախորդ հոդվածը‘Լապշին. Հայեր, եթե դուք Ղարաբաղը կորցնեք, նրանք կգան ձեզ մորթելու’
Հաջորդ հոդվածը‘Որքան գումար են հատկացնում «Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն ֆուտբոլիստների աշխատավարձերի համար’