Ուգո Լյորիսը հեռացավ Ֆրանսիայի հավաքականից

285

Ֆրանսիայի հավաքականի ավագ եւ դարպասապահ Ուգո Լյորիսն ավարտեց կարիերան ազգային թիմում, հաղորդում է ֆրանսիական L’Equipe-ը։

«Ես նախընտրում եմ թոշակի գնալ՝ լինելով ամենաբարձր կետում։ Հիմա եմ հեռանում, քանի որ հարգում եմ թիմակիցներիս եւ մարզիչներին։ Նրանք ժամանակ կունենան մինչեւ մարտ ամսվա հանդիպումները։ Հիմա Միկ Մենիանը պետք է զբաղեցնի առաջին համարի տեղը հավաքականում»,- ասել է Ուգո Լյորիսը։

36-ամյա դարպասապահը Ֆրանսիայի հավաքականում անցկացրել է 145 հանդիպում, ինչը ազգային թիմի ռեկորդն է։ Լյորիսը Ֆրանսիայի հավաքականի հետ դարձել է 2016թ․ Եվրոպայի փոխչեմպիոն, 2018թ․ աշխարհի չեմպիոն, 2021թ․ Ազգերի լիգայի հաղթող եւ 2022թ․ աշխարհի փոխչեմպիոն։

Լյորիսը 2012 թվականից հանդես է գալիս Լոնդոնի «Տոտենհեմում»։

Նախորդ հոդվածըԱրցախը ՀՀ-ից սնուցող միակ բարձրավոլտ էլեկտրագծի վթարման պատճառով Արցախում հովհարային անջատումներ կլինեն
Հաջորդ հոդվածը«Չելսին» մտադիր է ավարտին հասցնել Արսեն Զախարյանի տրանսֆերը