«Չելսին» մտադիր է ավարտին հասցնել Արսեն Զախարյանի տրանսֆերը

274

Լոնդոնի «Չելսին» շարունակում է հետաքրքրված լինել Մոսկվայի «Դինամոյի» եւ Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի ծառայություններով եւ մտադիր է ավարտին հասցնել գործարքը, հաղորդում է twitter.com/fabrizioromano-ն։ Արսեն Զախարյանը նույնպես կողմ է տեղափոխությանը։

Աշնանը ռուսական լրատվամիջոցները գրել էին, թե Արսեն Զախարյանը տրանսֆերն արագացնելու համար կստանա Հայաստանի անձնագիր, ինչը կհեշտացնի Մեծ Բրիտանիայի աշխատանքային վիզա ստանալու խնդիրը։

Ամռանը Արսեն Զախարյանի տրանսֆերը հնարավոր չէր եղել Ռուսաստանի բանկային համակարգի նկատմամբ բրիտանական պատժամիջոցների պատճառով։ Եթե կողմերը հասնեն համաձայնության «Չելսին» տրանսֆերի համար կվճարի հայաստանյան բանկերից մեկի միջոցով։ «Չելսին» պատրաստ է Զախարյանի տրանսֆերի համար վճարել 12,6 միլիոն եվրո։

Զախարյանը մարզական քաղաքացիությունը չի փոխի։ Նա կշարունակի հանդես գալ Ռուսաստանի հավաքականում։

Նախորդ հոդվածըՈւգո Լյորիսը հեռացավ Ֆրանսիայի հավաքականից
Հաջորդ հոդվածը«Ինտերը» լրացուցիչ ժամանակում հաղթեց «Պարմային» (տեսանյութ)