‘Ուեյն Ռունիի հրաժեշտի խոսքը’

1842

«էվերթոն» վերադարձած անգլիացի հարձակվող Ուեյն Ռունին Instagram-ի իր պաշտոնական էջի միջոցով շնորհակալություն է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ին.

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում բոլորին: Շնորհակալություն ղեկավարությանը, մարզիչներին, որոնց գլխավորությամբ ես հանդես եմ եկել: Շնորհակալ եմ թիմակիցներիս, որոնց հետ ես խաղացել եմ, և վերջապես երկրպագուներին, որոնց համար ինձ բախտ էր վիճակվել խաղալ: Շնորհակալ եմ հիշողությունների համար»,- գրել է 31-ամյա խաղացողը:

Հիշեցնենք, որ 2004 թվականին Ուեյն Ռունին «Էվերթոն»-ից տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»: Այս 13 տարիների ընթացքում նա «կարմիր սատանաներ»-ի կազմում իր հաշվին 253 գոլ գրանցեց՝ դառնալով ակումբի պատմության լավագույն ռմբարկուն՝ միևնույն ժամանակ նվաճելով հնարավոր բոլոր տիտղոսները:

Նախորդ հոդվածը‘«Քնի´ր հանգիստ, իմ լավագույն ընկեր». 34-ամյա ֆուտբոլիստի հրաժեշտի նամակը փոքրիկ Բրեդլի Լուրիին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ՖԻԴԵ Գրանի Պրի. Արոնյանը մրցաշարում 3-րդ ոչ-ոքին է խաղում’