‘ՈւԵՖԱ-ի գնահատականով Մխիթարյանը ՉԼ լավագույն ֆուտբոլիստների թվում է’

834

ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարում հանդես եկող ֆուտբոլիստների վարկանիշը, որը կազմվում է երկրպագուների և մասնագետների գնահատականներից: Մասնագետները գնահատելիս հաշվի են առնում ֆուտբոլիստի անհատական գործողությունները, արդյունավետությունը եւ մի շարք այլ չափանիշներ:

Չորս տուրից հետո վարկանիշային աղյուսակը գլխավորում է գերմանական «Շալկեի» կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը, որը մասնագետների կողմից ստացել է 8,5 միավոր: Երկրորդը «Շախտյորի» կիսապաշտպան Վիլիանն է, երրորդը՝ «Մալագայի» կիսապաշտպան Իսկոն:

Լավագույն 20-ի մեջ է նաեւ Հայաստանի հավաքականի եւ «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Վերջինս 7,1 միավորով զբաղեցնում է 19-րդ տեղը:

Լավագույն 20-ի մեջ ամենաշատ թվով ֆուտբոլիստներ ներկայացնում են իսպանական «Մալագան»՝ չորսը: Իսկ ամենաուշագրավն այն է, որ Մադրիդի «Ռեալի» ոչ մի ֆուտբոլիստ լավագույնների թվում տեղ չի գտել:

Նախորդ հոդվածը‘ԱԺ հանձնաժողովը մերժեց «Հարսնաքարի» գործով նախագիծը ‘
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետին ազատեցին գրավի դիմաց ‘