ՈւԵՖԱ-ի նախագահը՝ «Բարսելոնային» ուղղված մեղադրանքների մասին

326

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը մեկնաբանել է կատալոնական «Բարսելոնայի» հասցեին Նեգրեյրայի գործով մեղադրանքները։

Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն հետաքննություն էր սկսել կատալոնական «Բարսելոնայի» նկատմամբ՝ մրցավարներին կաշառելու մեղադրանքների հետ կապված, հայտնել էր կազմակերպության պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ «Բարսելոնային» մեղադրում են այն բանի համար, որ ակումբի ղեկավարությունը 2001-2018 թվականներին 7,3 միլիոն եվրո է փոխանցել Իսպանիայի մրցավարական կոմիտեի այն ժամանակվա փոխնախագահ Նեգրեյրային։

«Նեգրեյրայի գործը շատ լուրջ է: Ես երբեք ավելի լուրջ բան չեմ տեսել ֆուտբոլում»,- Չեֆերինի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՈւԵՖԱ-ն կարող է պատժել «Բարսելոնային»՝ Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշարջանի խաղարկությունից զրկելով։ Ակումբը մինչ այժմ հերքում է այդ մեղադրանքները և պնդում, որ այն լուրջ ապացույցներ չունի:

Նախորդ հոդվածըՓաստաբան․ Թրամփի դեմ գործը կմեծացնի նրա վերընտրվելու հնարավորությունը
Հաջորդ հոդվածըԼեւոն Տեր-Պետրոսյան. Ազգային խայտառակություն