Փաստաբան․ Թրամփի դեմ գործը կմեծացնի նրա վերընտրվելու հնարավորությունը

268

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ գործը քաղաքական հետապնդման վտանգավոր նախադեպ է, ինչը, սակայն, միայն ավելի կամրացնի քաղաքական գործչի դիրքերը՝ 2024 թ․ պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելու նրա ծրագրերի տեսակետից։

Այդ մասին հայտարարել է Թրամփի փաստաբան Ջո Թաքոփինան։

«Գիտե՞ք, Դոնալդ Թրամփի դեպքում ամեն ինչ այլ կերպ է։ Մարդկանց մեծ մասի դեպքում, երբ քրեական հետապնդման են ենթարկվում, նրանց ընտրարշավն ավարտվում է։ Նրանք անհետանում են։ Նրանց կարիերան ավարտվում է։ Սակայն Դոնալդ Թրամփն ինչ-որ կերպ ավելի է ուժեղանում։ Նա միշտ ասել է, որ իշխանությունները արդարադատության համակարգն օգտագործում են որպես զենք՝ քաղաքական ընդդիմախոսներին վնասելու համար։ Եվ ահա այս դեպքը դրա ապացույցն է»,- ասել է փաստաբանը ապրիլի 4-ին Նյու Յորքում Թրամփի՝ դատարան ներկայանալուց առաջ, որտեղ, ինչպես սպասվում է, նախկին նախագահին մեղադրանքներ կառաջադրվեն։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՓորձագետ. ԱՄՆ-ը ՌԴ-ին վտանգ չի կարող ներկայացնել Ալյասկայից
Հաջորդ հոդվածըՈւԵՖԱ-ի նախագահը՝ «Բարսելոնային» ուղղված մեղադրանքների մասին