‘ՈՒԵՖԱ-ի վերաքննիչ կոմիտեն ուժի մեջ է թողել Սերբիա-Ալբանիա ընդհատված խաղի վերաբերյալ որոշումը’

832

ՈՒԵՖԱ-ի վերաքննիչ կոմիտեն ուժի մեջ է թողել ֆուտբոլային կառույցի կայացրած որոշումը Եվրո-2016-ի ընտրական փուլի Սերբիա-Ալբանիա ընդհատված խաղի վերաբերյալ։ Սերբիայի և Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիաները բողոքարկել էին ՈՒԵՖԱ-ի կայացրած որոշումը, ըստ որի՝ գերատեսչությունը Ալբանիային տեխնիկական պարտություն է գրանցել, իսկ Սերբիայի հավաքականից հանել է երեք միավոր։ Բացի դրանից, Սերբիայի ընտրանին պետք է երկու տնային հանդիպում անցկացնի առանց հանդիսականներին և 100 հազար եվրո տուգանք վճարի։

Հիշեցնենք, որ Հայաստանի ընտրանին Սերբիայի, Ալբանիայի, Պորտուգալիայի և Դանիայի հավաքականների հետ ընդգրկված է I խմբում։

Ընդ որում, դատարկ տրիբունաներով առաջին հանդիպումը Սերբիան անցկացնելու է 2015 թվականի սեպտեմբերի 4-ին։:

Նախորդ հոդվածը‘IBM-ը Հայաստանում կստեղծի ինովացիոն լուծումների կենտրոն’
Հաջորդ հոդվածը‘Եթե ձեր ասածը ոչ ոք չի հասկանում՝ հանգիստ կարող ենք անդամագրվել ՀՀԿ-ին. «ՉԻ»’