‘ ՈՒԵՖԱ-ն կարող է փոխել արտագնա գոլի կանոնները’

830

Ֆուտբոլային փորձագետները քննարկել են արտագնա գոլի կանոններում հնարավոր փոփոխությունների մասին հարցը: 

 Շվեյցարիայի Նյոն քաղաքում տեղի ունեցած համաժողովի ժամանակ ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչները քննարկել են Եվրոգավաթի հանդիպումներում արտագնա գոլի կանոնի մասին հարցը:

2015/16-ի մրցաշրջանից սկսած այլևս կարող է չօգտագործվել մրցակցի դաշտում խփած գոլի կանոնը, որը անհատական փլեյ օֆֆում առավելություն էր տալիս թիմերին:

Օրենքն ընդունվել էր մոտ 50 տարի առաջ, սակայն այժմ շատ թիմեր դժգոհել են կանոնից: 

Այն մասին, որ դա շատ անարդարացի կետ է, ավելի վաղ խոսել էին մի քանի հայտնի մարզիչներ, մասնավորապես՝ Արսեն Վենգերն ու Ժոզե Մոուրինյոն:

«Մենք խոսել ենք ժամանակակից ֆուտբոլում արտագնա հանդիպումներում գոլի կանոնի անհրաժեշտության մասին: Ինչ-որ մեկը գտնում է, որ դա դեռևս շատ կարևոր է, ինչ-որ մեկն էլ կարծում է, որ այն պետք է փոխել: Սեփական փորձից ելնելով, պետք է ասեմ, որ Եվրոգավաթի տնային խաղերում ինձ համար ամենակարևորը եղել է գոլ բաց չթողնելը»,-ասել է այս համաժողովին ներկա Ալեքս Ֆերգյուսոնը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, ՈւԵՖԱ-ն քննարկել  էր գալիք մրցաշրջանից սկսած Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության ժամանակ առաջին զամբյուղում  միայն  առաջատար երկրների չեմպիոններին ընդգրկելու հարցը:

Նախորդ հոդվածը‘ՄԹ դեսպան. Աֆղանստանում Հայաստանի ներդրումն ավելի մեծ է, քան ՆԱՏՕ-ի որոշ անդամներինը’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանը հայկական ձմերուկի հիմնական գնորդն է’