‘ՈւԵՖԱ-ն հրապարակել է ակումբային վարկանիշային նոր աղյուսակը’

644

ՈւԵՖԱ-ն հրապարակել է ակումբային վարկանիշային աղյուսակը ավարտված մրցաշրջանի արդյունքում։

6-րդ տարին անընդմեջ առաջին տեղը պահպանում է Մադրիդի «Ռեալը» (146.000 միավոր)։ Երկրորդ տեղ է բարձրացել Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» (138.000)՝ հետ թողնելով Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիային» (128.000) եւ Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ատլետիկոյին» (127.000)։

Տասնյակում են նաեւ Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» (124.000), անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» (106.000), իսպանական «Սեւիլիան» (104.000), Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ն (103.000), Լոնդոնի «Արսենալը» (101.000) եւ պորտուգալական «Պորտուն» (93.000)։

Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլը» 22-րդ տեղից բարձրացել է 11-րդ տեղ (91.000)

Նախորդ հոդվածը‘«Սեւիլիան» 3 տարվա պայմանագիր կնքեց Լոպետեգիի հետ’
Հաջորդ հոդվածը‘Զելենսկին Բրյուսելում հանդիպել է Թրամփի խորհրդականի հետ’