‘«Սեւիլիան» 3 տարվա պայմանագիր կնքեց Լոպետեգիի հետ’

539

Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին նշանակվել է «Սեւիլիայի» գլխավոր մարզիչ, հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը կնքել են երեք տարվա պայմանագիր։

52–ամյա մասնագետն այս պաշտոնում փոխարինեց իսպանացի Խոակին Կապարոսին, որը մարզիչի պարտականությունները կատարում էր այս տարվա մարտից։

Հիշեցնենք, որ Լոպետեգին «Ռեալը» գլխավորել էր 2018թ․ ամռանը։ Արդեն հոկտեմբերին Արքայական ակումբը պաշտոնանկ արեց 52-ամյա մասնագետին։

Լոպետեգին կարիերայի ընթացքում գլխավորել է նաեւ իսպանական «Ռայո Վալյեկանոն» եւ պորտուգալական «Պորտուն»։

Նախորդ հոդվածը‘Լուկա Յովիչը տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»’
Հաջորդ հոդվածը‘ՈւԵՖԱ-ն հրապարակել է ակումբային վարկանիշային նոր աղյուսակը’