‘Ուզբեկստանի դպրոցներում կույսերի հայտանբերման հատուկ օպերացիա են սկսել’

3722

Ուզբեկստանի դպրոցների բարձր դասարանների աշակերտուհիներին եւ քոլեջների ուսանողուհիներին ստուգման են տանում՝ գինեկոլոգների մոտ: Միջոցառումն իրականացվում է աղջիկների կուսությունը ստուգելու նպատակով: Այդ մասին անանուն մնալու պայմանով Сentralasian.org կայքին ասել է Սամարղանդի մարզպետարանի աշխատակիցներից մեկը:

Պաշտոնյայի խոսքերով, բժշկական ստուգումների նպատակն է երիտասարդ աղջիկների շրջանում ինքնասպանության դեպքերի կանխումը, որոնք կուսությունը կորցնելով կամ հղիանալով՝ ամոթի խարանից ազատվելու համար որոշում են ինքնասպան լինել:

Նա նշել է, որ ստուգումների արդյունքում արդեն տասնյակ հղի աղջիկներ են հայտնաբերել:

Աշակերտուհիներն ու ուսանողուհիները լրագրողներին դժգոհել են, որ ստուգումները կատարվում են հարկադրաբար: Նրանցից մեկը ասել է, որ ստուգումներից հետո, ողջ իրենց քոլեջն իմացել է ուսանողուհիներից մեկի հղիության մասին:

Հաղորդում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Ո՞վ է նա, ո՞վ է նա. Մնանգագվան կղեկավարի Զիմբաբվեն ‘
Հաջորդ հոդվածը‘Կինոխորհուրդ. Vodka Lemon’