Ուիմբլդոն. Խաչանովը դուրս մնաց պայքարից, Ջոկովիչը դուրս եկավ կիսաեզրափակիչ

393

Ռուսաստանցի Կարեն Խաչանովն ավարտեց մրցելույթն Ուիմբլդոնի մրցաշարում։ Քառորդ եզրափակիչում հայ թենիսիստը մրցեց Կանադայի ներկայացուցիչ Դենիս Շապովալովի հետ, որն առավելության հասավ  6:4. 3:6, 5:7, 6:1, 6:4 հաշվով։ Պայքարը տեւեց 3 ժամ եւ 28 րոպե։ Խաչանովը կարիերայում առաջին անգամ էր հասել Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Կիսաեզրափակիչում Շապովալովի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը, որը քառորդ եզրափակիչում 6։3, 6։4, 6։4 հաշվով պարտության մատնեց հունգարացի Մարտոն Ֆուքսովիչին։ Ջոկովիչը պաշտպանում է 2019–ին նվաճած տիտղոսը։ 2020–ին Ուիմբլդոնի մրցաշարը չէր անցկացվել կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Մենախաղի հաղթողը կստանա 1,7 միլիոն ֆունտ ստերլինգ։

Նախորդ հոդվածըՀՀ ԱՆ. 186 նոր դեպք, 78 առողջացած, 5 մահ
Հաջորդ հոդվածըՀաիթիում գնդակահարվել են նախագահի սպանության մեջ կասկածվողները