‘Ուինսթոն Չերչիլի վրձնին պատկանող կտավը վաճառվել է 2,8 մլն դոլարով’

1660

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ սըր Ուինսթոն Չերչիլի հեղինակած կտավը աճուրդում վաճառվել է 1,8 մլն ֆունտ սթեռլինգով (2,8 մլն դոլար):

«Ոսկե ձկնիկներով լճակ Չարթվելլում» կտավում պատկերված է Քենթ կոմսությունում գտնվող տան այգին, որտեղ ապրել է Չերչիլը: Աշխատանքը կատարվել է 1932 թ.:

Կտավը վաճառվել է Լոնդոնի «Սոթբիս» աճուրդում Չերչիլի կրտսեր դստեր՝ Մերի Սոամսի մահից հետո:

Լեդի Մերի Սոամսը հոր վրձնած 15 կտավ է ունեցել: Հավաքածուն աճուրդում վաճառելուց հետո ընդհանուր գումարը կազմել է 15 միլիոն ֆունտ:

Աճուրդի կատալոգում ասվում է, որ «Ոսկե ձկնիկներով լճակ Չարթվելլում» կտավն, անկասկած, «Չերչիլի՝այդ տասնամյակի կտավների շարքում գլուխգործոց է, որտեղ արտահայտվում է նկարչի վառ տաղանդը»: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Բելառուսի ԱԳ փոխնախարար. ԵԱՏՄ անդամակցության պայմանագրին ԼՂ մասին հատուկ նոտա է կցվել’
Հաջորդ հոդվածը‘Դատախազը դիվերսանտներից մեկի համար ցմահ ազատազրկում է պահանջել’