Ուլյանովսկի մարզում 18 մարդ է մահացել թունավորումից

207

Ուլյանովսկի մարզում սուռոգատ սիդրի թունավորումից մահացել է 18 մարդ։

Այդ մասին ասվում է առողջապահության նախարարության տարածաշրջանային մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

«Հունիսի 4-ից 6-ը մարզում հայտնաբերվել է ալկոհոլ պարունակող խմիչքից թունավորման 51 դեպք։ Թունավորումն ընթանում է ծանր, բժիշկները պայքարում են յուրաքանչյուր բուժառուի կյանքի համար։ 18 մարդու կյանք հնարավոր չի եղել փրկել»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄխիթարյան. Կանեմ ամեն ինչ այս խաղին մասնակցելու համար
Հաջորդ հոդվածըԽաչանովը կընդգրկվի ATP-ի թենիսիստների վարկանիշի լավագույն տասնյակում