‘Ուխտագնացության ժամանակ ծագած հրմշտոցի զոհերի թիվը Հնդկաստանում հասել է 111-ի’

767

Կենտրոնական Հնդկաստանի տաճարներից մեկում ծագած հրմշտոցի հետևանքով զոհերի թիվը հասել է 111-ի: Տեղական մամուլն սկզբում հաղորդել է առնվազն 90 զոհերի մասին, այդ թվում՝ երեխաների: Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ են ստացել:

Երեկ առնվազն 500 հազար մարդ է հավաքվել  Ռաթանգրահ քաղաքի մերձակա գտնվող տաճարի մոտ՝ Դուգա աստվածուհու տոնակատարությանը մասնակցելու համար: Հրմշտուքն սկսվել է այն բանից հետո, երբ լուր է տարածվել, թե դեպի տաճար տանող կամուրջը, որի վրա այդ պահին առնվազն 25 հազար մարդ է եղել, փլվելու վրա է: Մի քանի հոգի ընկել են գետը ու խեղդվել, մյուսները հրմշտոցի մեջ ոտնատակ են եղել, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Հրմշտոցին հաջորդել է բախում ոստիկանության հետ: Իրավապահների անգործությունից դժգոհ մարդիկ սկսել են քարեր նետել նրանց ուղղությամբ, մի քանի ոստիկաններ վիրավորվել են:

Նման ողբերգական դեպքերը Հնդկաստանում առաջին անգամ չէ, որ տեղի են ունենում: Այստեղ կրոնական տոներին հսկայական թվով մարդիկ են մասնակցում, և երբեմն այդ տոնակատարություններն ավարտվում են ողբերգությամբ, փոխանցում է euronews-ը:

 

Նախորդ հոդվածը‘Հայտնի է դարձել Յասիր Արաֆաթի մահվան պատճառը. Նրան թունավորել են ‘
Հաջորդ հոդվածը‘Տարբեր երկրներից մի խումբ փախստականներ Բեռլինում հացադուլ են հայտարարել’