‘Տարբեր երկրներից մի խումբ փախստականներ Բեռլինում հացադուլ են հայտարարել’

812

Մոտավորապես 20 փախստականներ, տարբեր երկրներից, ովքեր պահանջում են, որ ԳԴՀ կառավարությունը ճանաչի ապաստան ստանալու իրենց իրավունքը, այսօր չոր հացադուլ են սկսել Բեռլինում: Բողոքի ակցիան տեղի է ունենում Բեռլինի հենց կենտրոնում՝ Փարիզյան հրապարակում, Բրանդենբուրգյան դարպասների մոտ: Ակցիայի միջոցով փախստականները ցանկանում են իշխանությունների ուշադրությունը հրավիրել իրենց  անիրավ վիճակի նկատմամբ: Պահանջներից մեկը հանդիպումն է գերմանական կառավարության անդամների հետ: Ներգաղթյալները, որոնց թվում Աֆղանստանի, Իրաքի, աֆրիկյան երկրների քաղաքացիներ են, պնդում են, որ երկար ժամանակ է՝ չեն կարողանում ներգաղթյալների գերատեսչությունից ստանալ ապաստանի իրավունքի վերաբերյալ հաստատումը: Նրանցից մի քանիսի դիմումները քննվում են արդեն մի քանի տարի:

Փարիզյան հրապարակում փախստականները հացադուլն սկսել են դեռ անցյալ շաբաթվանից: Երկուշաբթի գիշերը ակցիայի երեք մասնակիցներ տեղափոխվել են հիվանդանոց: Մինչև վերջերս նրանք միայն ջուր էին խմում՝ հրաժարվելով ուտելիքից: Եւ քանի որ հացադուլի այս օրերի ընթացքում ոչ մի արդյունքի չեն հասել, այսօրվանից որոշել են հրաժարվել նաև ջրից, փոխանցում է ria.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Ուխտագնացության ժամանակ ծագած հրմշտոցի զոհերի թիվը Հնդկաստանում հասել է 111-ի’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’