‘Ուկրաինական կառավարությունը հաջորդ շաբաթ կլուծի՞ Տիմոշենկոյի հարցը’

849

Եվրախորհրդարանի մոնիթորինգային առաքելության անդամներ, Եվրախորհրդարանի նախկին նախագահ Պետ Կոքսը և Ալեքսանդր Կվասնևսկին Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Կլյուևից հավաստիացումներ են ստացել, որ Գերագույն Ռադան նոյեմբերի 19-ին կընդունի օրենք, որը նոյեմբերի 20-ին կստորագրի նախագահ Յանուկովիչը, որով էլ նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին թույլ կտրվի բուժման նպատակով մեկնել արտերկիր:

Այդ մասին սեփական աղբյուրների վրա հղում անելով հայտնում է գերմանական Frankfurter Allgemeine Zeitung-ը:

«Այդ հայտարարությունների ազդեցության տակ Եվրախորհրդարանի խմբակցությունների ղեկավարները որոշել են երկարաձգել եվրապաշտոնյաների առաքելության ժամկետները մինչև այս ամսվա վերջ կայանալիք Վիլնուսյան գագաթնաժողովը: Երկուշաբթի օրը Կիևի` ԵՄ-ի հետ ասոցացման վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու նպատակով 

հավաքվող ԵՄարտգործնախարարների որոշումը որոշ ժամանակով հետաձգելու խնդրանքով արդեն դիմել է Եվրախորդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկին»,- ասվում է հոդվածում: Սպասվում է, որ Եվրախորհրդարանի դիտորդական նոր առաքելությունը Ուկրաինա կժամանի նոյեմբերի 18-ին, որպեսզի մասնակցեն Ուկրաինայի Գերագույն Ռադայի նոյեմբերի 19-ի նիստին: Նշենք, որ հենց այս առաքելության վերջնական զեկույցի բովանդակությունից է կախված ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման հարցը:

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ միջնորդները մշտական խորհրդում հանդես են եկել զեկույցներով ‘