‘Ուկրաինական ճգնաժամ. Քերին հետաձգել է հանդիպումը Պուտինի հետ’

821

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հրաժարվել է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այնքան ժամանակ, քանի դեռ Մոսկվան շահագրգռություն չի դրսևորել Ուկրաինայում ճգնաժամը կարգավորելու վերաբերյալ ԱՄՆ առաջարկների նկատմամբ: Քերին իր ռուսաստանցի գործընկերոջը՝ Սերգեյ Լավրովին հայտարարել է, թե Ղրիմում Ռուսաստանի գործողությունները բարդացրել են ցանկացած բանակցությունների հնարավորությունը: Ամերիկյան պաշտոնատար անձանց խոսքերով՝ խոսակցության թեմաներն ավելի կպակասեն, եթե առաջիկա կիրակի, այնուամենայնիվ, կայանա Ղրիմը Ռուսաստանի կազմ մտցնելու վերաբերյալ հանրաքվեն:

Լավրովի հետ զրույցում Քերին կրկին Մոսկվային կոչ է արել դադարեցնել Ղրիմի անեքսիան և ռուսաստանյան զորքերի ներխուժումն Ուկրաինա՝ տեղ բացելով դիվանագիտության համար:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հեռախոսազրույցում Պուտինը հայտարարել էր, թե Ռուսաստանը չի կարող անտեսել Ղրիմի օգնության կոչերը և գործում է իրավիճակին համապատասխան: Փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Մարկեդոնով. Եթե Հայաստանում հուզումներ լինեն, ապա դրանք կծագեն սեփական իշխանությունից զգալի դժգոհության պատճառով ‘
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայի ԱԳՆ. Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցները հնարավոր են արդեն այս շաբաթ’