‘Ուկրաինայի ազգային գվարդիան հերքել է ֆոսֆորային զինամթերք գործածելու լուրերը’

1050

Ուկրաինայի ազգային գվարդիան հերքել է մի շարք լրատվամիջոցների տարածած լուրերն այն մասին, թե իր մարտիկները ֆոսֆորային զինամթերք են օգտագործել:

«Մի շարք ԶԼՄ-ներում անհեթեթ լուրեր են հայտնվել, թե, իբր, Ուկրաինայի ազգային գվարդիայի զինծառայողները խաղաղ բնակչության դեմ Ուկրաինայի արևելքում կիրառում են արգելված ֆոսֆորային զինամթերք: Ազգային գվարդիայի հրամանատարությունը կտրականապես հերքում է այդ տեղեկատվությունը: Ուկրաինայի ազգային գվարդիայի զինանոցում երբևէ չի եղել և չկա ֆոսֆորային զինամթերք»,- այսօր հաղորդել է Ազգային գվարդիայի մամլո ծառայությունը;
Ավելի վաղ ռուսաստանյան «Комсомсльская правда» պարբերականը գրել էր, թե ուկրաինական ուժային կառույցները Սլավյանսկը գնդակոծելիս օգտագործել են այրվող արկեր, որոնք, հնարավոր է՝ արգելված ֆոսֆորային զինամթերք լինեն: Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Կոռուպցիա ՖԻՖԱ-ում. Բլատերը մտադիր չէ հեռանալ’
Հաջորդ հոդվածը‘ՀԱՀ-ում տղամարդը կերել է սիրային հարցում իր մրցակցի սիրտը’