‘ՀԱՀ-ում տղամարդը կերել է սիրային հարցում իր մրցակցի սիրտը’

1214

Հարավաֆրիկյան ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որին բռնել են իր նախկին ընկերուհու նոր սիրեկանի սիրտն ուտելիս:

Միջադեպը տեղի է ունեցել Քեյփթաունից ոչ հեռու՝ գյուղերից մեկում: Զոհը եղել է 62 տարեկան, նրան սպանել են կրծքավանդակին հասցված դանակի հարվածով:

Սպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է, ենթադրաբար՝ նա Եթովպիայից է: Նրան շուտով մեղադրանք կառաջադրվի:

Ոստիկանները և հանցագործության ականատեսները հոգեբանական օգնության կարիք են զգում, BBC-ին հաղորդել է ոստիկանության ներկայացուցիչը:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի ազգային գվարդիան հերքել է ֆոսֆորային զինամթերք գործածելու լուրերը’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան. Այս խաղում Քառյակը կամ ժողովուրդը պարտվել չեն կարող’