Ուկրաինայի դեսպանը պարզաբանել է, թե ինչու է վիրավորել Օլաֆ Շոլցին

382

Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը կանցլեր Օլաֆ Շոլցին անվանել է «լյարդութոքի վիրավորված երշիկ», որպեսզի Բեռլինին մղի փոխելու իր  քաղաքականությունը  Կիևի հանդեպ։

Այդ մասին դիվանագետը պատմել է Funke-ին տված հարցազրույցում։

«Երբեմն այլ ելք չկա, քան խոսքով վիրավորելը կամ նույնիսկ սադրելը»,- պարզաբանել է նա։

Ավելի վաղ Շոլցը հայտարարել էր, որ մտադիր չէ մոտ ժամանակներս այցելել Կիև՝ այն բանից հետո, երբ Ուկրաինայի իշխանությունները հրաժարվեցին ընդունել Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին։

Ի պատասխան՝ Մելնիկը հայտարարել է, որ «նեղացած լյարդութոքի երշիկ խաղալը այնքան էլ  պետական պաշտոնյայի խոսքի նման չէ»։ Հետագայում Մելնիկը հրաժարվել է ներողություն խնդրել։

Փոխանցում է ria.ru-ն։

Ծնթ․ Գերմանացիների մոտ կա «Beleidigte Leberwurst» արտահայտությունը, որը հենց այդպես էլ թարգմանվում է՝ «նեղացած-վիրավորված թոքալյարդաի երշիկ» և նշանակում է մարդ, որը նեղացել է դատարկ մի բանի պատճառով։

Նախորդ հոդվածըԼեհաստանը խոստացել է պաշտպանել Շվեդիային և Ֆինլանդիային
Հաջորդ հոդվածը«Արսենալը» ներկայացրել է նոր համազգեստը (տեսանյութ)