‘Ուկրաինայի ընդդիմության առաջնորդներից մեկը լքել է երկիրը՝ մեկնելով Լոնդոն’

1114

Ուկրաինայի «Спiльна справа» (Ընդհանուր գործ) ընդդիմադիր շարժման առաջնորդ Ալեքսանդր Դանիլյուկը լքել է երկիրը: Այս մասին նա գրել է իր Ֆեյսբուքյան էջում՝ իր մեկնումը պայմանավորելով ձերբակալման վտանգով:

«Առանց թիկապահներին զգուշացնելու՝ ես փոխեցի հագուստս, գիշերը ոտքով անցա սահմանը եւ վերջնականապես հասա Լոնդոն»,-ասվում է գրության մեջ: Առաջնորդը հավելել է նաեւ, որ այսուհետեւ պատրաստվում է համակարգել այնտեղից:

«Спiльна справа»-ի ներկայացուցիչները հայտնել են, որ վերջերս իրենք կարողացել են գրավել Կիեւի մի քանի պետական կառույցներ: Իսկ Դանիլյուկը միեւնույն ժամանակ հավաստիացնում էր, որ լիազորված է ստեղծել ժամանակավոր կառավարություն: 

Նախորդ հոդվածը‘Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ’
Հաջորդ հոդվածը‘Իջևանի, Նոյեմբերյանի, Գորիսի, ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց’