‘Իջևանի, Նոյեմբերյանի, Գորիսի, ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց’

869

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  փետրվարի 3–ին` ժամը 09.30–ի  դրությամբ,  Իջևանի, Նոյեմբերյանի, Ալավերդու, Գավառի, Մարտունու, Ճամբարակի, Գորիսի,  Լաչինի ավտոճանապարհներին և Վարդենյաց   (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Առատ ձյան պատճառով  ծանրաքաշ մեքենաների վարորդներին խորհուրդ չի տրվում երթևեկել Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածով:

Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղում է  թույլ  ձյուն:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով մշակման  և մաքրման աշխատանքներ: 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի ընդդիմության առաջնորդներից մեկը լքել է երկիրը՝ մեկնելով Լոնդոն’
Հաջորդ հոդվածը‘Աժ քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկվել է 92 հարց, միջազգային 21 պայմանագիր’