‘Ուկրաինայի խորհրդարանը պատասխանատվություն է սահմանել լրագրողներին սպառնալու և նրանց գույքը փչացնելու համար’

947

Ուկրաինայի գերագույն ռադան քրեական պատասխանատվություն է սահմանել լրագրողներին սպառնալու  կամ նրանց գույքը փչացնելու համար: Օրինագծի օգտին քվեարկել է 240 պատգամավոր՝ անհրաժեշտ 226-ի փոխարեն:

Այդպիսով՝ Քրեական օրենսգրքում ավելանում են հոդվածներ, որոնք պատասխանատվություն են նախատեսում լրագրողին սպառնալու կամ նրա նկատմամբ բռնություն կիրառելու, լրագրողի գույքը միտումնավոր ոչնչացնելու կամ վնասելու, լրագրողի դեմ մահափորձի կամ նրան պատանդ վերցնելու համար: Նաև փոխհատուցման վճարներ են սահմանվում մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում լրագրողի զոհվելու դեպքում:

Լրագրողի նկատմամբ սպառնալիքի կամ բռնության դեպքերում նախատեսվում է պատիժ՝ ուղղիչ աշխատանքներ՝ 2 տարի ժամկետով կամ կալանք՝  մինչև վեց ամիս ժամանակով: Նաև ազատազրկում է նախատեսվում՝ մինչև 3 տարի ժամկետով:

Լրագրողին կամ նրա ընտանիքի անդամներին դիտավորյալ մարմնական վնասվածքներ հասցնելը կպատժվի մինչև 5 տարվա ազատազրկմամբ: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի կառուցած «գիտելիքահենք հասարակությունը»՝ ի դեմս Լիսկայի, Շմայսի, Սաքուլիկի ու Լֆիկի ‘
Հաջորդ հոդվածը‘Վատիկանը պատրաստվում է ճանաչել Պաղեստին պետությունը’