‘Վատիկանը պատրաստվում է ճանաչել Պաղեստին պետությունը’

974

Վատիկանը պատրաստվում է մոտ ժամանակներս ստորագրել մի պայմանագիր, որով կճանաչի Պաղեստինը և դիվանագիտական հարաբերություններ կհաստատի նրա հետ՝ որպես պետության, հայտարարել է պապական գահի մամլո ծառայությունը: Ըստ մամլո ծառայության հաղորդագրության՝ փաստաթղթի վրա աշխատանքն ավարտված է:

Իսրայելը հայտարարել է, որ հիասթափված է այդ որոշման կապակցությամբ, որը, ըստ նրա՝ չի կարող նպաստել խաղաղ գործընթացն առաջ մղելու գործին:

Պայմանագրի տեքստում այդ տարածաշրջանում Վատիկանի գործունեության վերաբերյալ ճշտում կմտցվի, որի համաձայն՝ փաստաթուղթն ընդունվել է «Պաղեստին պետության» պատվիրակության, այլ ոչ թե Պաղեստինի ազատագրության կազմակերության կողմից, ինչպես նախկինում էր նշվում:

Վատիկանը, որը Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորումը տեսնում է երկու ժողովուրդների համար երկու պետության գոյության մեջ, պաղեստինցիների  հետ բանակցություններ է վարում 20 տարի:

Ինչպես տեղեկացնում են լրագրողները, Վատիկանն ուզում է, որ պաղեստինյան պետությունում քաղաքացիական իրավունքները, ինչպես նաև կաթոլիկ եկեղեցու ունեցվածքը պաշտպանված լինեն: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի խորհրդարանը պատասխանատվություն է սահմանել լրագրողներին սպառնալու և նրանց գույքը փչացնելու համար’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը պնդում է, որ Ղրիմում ոտնահարվում են մարդու իրավունքները’