‘Ուկրաինայի մտավորականները բաց նամակով դիմել են հանրությանը’

2031

Ուկրաինացի մի խումբ գիտնականներ, գրողներ, բժիշկներ, արվեստի գործիչներ, իրավաբաններ, մանկավարժներ և լրագրողներ բաց նամակով դիմել են հանրությանը՝ ի պաշտպանություն Կիևի կենտրոնում բարիկադների վրա պայքարող ցուցարարների: Նամակը ստորագրողները, որոնց թվում են հայտնի գրող Սերգեյ Ժադանը, իրավապաշտպան Եվգենի Զախարովը, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Յուրի Գորդիենկոն և շատ ուրիշներ, իշխանություններից պահանջում են Կիևից անհապաղ դուրս բերել ՆԳՆ-ի և ներքին զորքերի հատուկ ստորաբաժանումները, դադարեցնել բողոքի ակցիայի մասնակիցների քրեական հետապնդումը, չեղյալ հայտարարել հունվարի 16-ին ընդունված օրենքները և դրանից հետո բանակցությունների նստել ընդդիմության հետ:

Նամակի հեղինակները հատուկ ընդգծում են, որ իրենք չեն համակրում աջ արմատական կազմակերպություններին: «Մենք չենք կարծում, որ Մոլոտովի կոկտեյլը կամ քարեր նետելը սեփական արժեքները պաշտպանելու լավ միջոց են: Չնայած դրան՝ մենք մեր համերաշխությունն ենք հայտնում նրանց, ովքեր ստիպված են օգտվել այդ միջոցներից»,- ասված է նամակում: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանության աշխատակիցն ու իր եղբայրը քաղաքացուն ապօրինի զրկել են ազատությունից ‘
Հաջորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ադրբեջանի ԱԳ նախարարին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին’