‘Ուկրաինայի ՆԳՆախարարը հրահանգել է իրավապահներին մարտական զենք կիրառել ‘

1435

Ուկրաինայի ՆԳ նախարար Վիտալի Զախարչենկոն հանդես է եկել քաղաքացիներին ուղղված ուղերձով, ըստ որի՝  հրահանգել է ՆԳՆ աշխատակիցներին մարտական զենք բաժանել, եւ դրանք կիրառել «Միլիցիայի մասին» օրենքին համապատասխան:  

Ըստ օրենքի, միլիցիոներները կարող են մարտական զենք կիրառել ինքնապաշտպանության նպատակով, իրենց ընտանիքի անդամների, սովորական քաղաքացիների պաշտպանության համար, ինչպես նաեւ՝ հատուկ պահպանության օբյեկտների վրա կատարված հարձակումները հետ մղելու եւ դրանց նկատմամբ հսկողությունը վերականգնելու համար:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը լռությամբ պատասխանեց Մայդանի մասին հարցին’
Հաջորդ հոդվածը‘Երթևեկության կազմակերպման նոր կարգ` Երևանի Արշակունյաց պողոտայի և Գ. Նժդեհի փողոցի խաչմերուկում’