‘Սերժ Սարգսյանը լռությամբ պատասխանեց Մայդանի մասին հարցին’

1501

Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Երեւանի Արշակունյաց պողոտայի վրա կառուցված «Երեւան Մոլ»-ի պաշտոնական բացման արարողությունը, գրում է Armtimes.com-ը: Թղթակիցը հարց է ուղղել Սերժ Սարգսյանին՝ Կիեւի Մայդանում կատարվող արյունալի դեպքերի մասին:

«Պարոն Սարգսյան, հետեւո՞ւմ եք Ուկրաինայի իրադարձություններին»,-հարցրել է թղթակիցը:

Ի պատասխան Սերժ Սարգսյանը միայն մի հայացք է նետել եւ լուռ հեռացել:

Ինչպես մեր թղթակիցը հաղորդում է, Սարգսյանը՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ, ժամանել է շատ մեծ պատվիրակությամբ, որի թվում են եղել նաեւ հոգեւորականներ:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի ՆԳ նախարարը թույլատրել է մարտական զենքի կիրառումը’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի ՆԳՆախարարը հրահանգել է իրավապահներին մարտական զենք կիրառել ‘