‘Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան պահանջելու է առավելագույն պատժամիջոցներ՝ Ռուսաստանի ֆուտբոլային միության հանդեպ’

1119

Ուկրաինան ՈԻԵՖԱ-ից և ՖԻՖԱ-ից պահանջելու է առավելագույնս խիստ պատժամիջոցներ Ռուսաստանի ֆուտբոլային միության համար: Այս դիրքորոշմամբ են Ուկրաինայի ֆեդերացիայի ներկայացուցիչները մեկնելու հանդիպման, որը տեղի կունենա Նյոնում, հաջորդ շաբաթվա ընթացքում:

Այստեղ տեղի կունենա խորհրդակցություն, որի ժամանակ կքննարկվեն նաև Ռուսաստանի ֆուտբոլային միության կողմից կատարված մի շարք խախտումների, այդ թվում նաև ղրիմյան ակումբների՝ Ռուսաստանի գավաթի մրցաշարին մասնակցելու հարցը: Ուկրաինայի կողմից Նյոն մեկնող պատվիրակությունը կղեկավարի ՈՒՖՖ-ի նախագահ Անատոլի Կոնկովը: Ուկրաինական պատվիրակություն պետք է պահանջի, որ ՌՖՄ-ի հանդեպ խիստ պատժամիջոցներ կիրառվեն, ընդհուպ մինչև ՖԻՖԱ-ին և ՈՒԵՖԱ-ին անդամակցության դադարեցումը:

Նախորդ հոդվածը‘Ա. Բանուչյան. Ոչ թե սփյուռքն է մագնիսի պես ձգում, այլ իշխանությունն է վանում ժողովրդին’
Հաջորդ հոդվածը‘Անհայտ անձը սպանել է Այգեստան գյուղի բնակչուհուն և թալանել նրա տունը’