‘Ուկրաինայում ապամոնտաժում են «ամբողջատիրական վարչակարգը»’

1449

 

Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում քանդվել է Վլադիմիր Լենինի ՝ այդ երկրում դեռ մնացած ամենամեծ արձանը, որը «հեղափոխության առաջնորդի» անունը կրող հրապարակում տեղադրվել էր 1964 թ.:

Հուշարձանի ապամոնտաժումն սկսվել էր չորեքշաբթի, սակայն վերամբարձ կռունկը չէր կարողացել 20 մետրանոց արձանը միանգամից  պոկել պատվանդանից: Հարյուրավոր մարդիկ հետևել են արձանի ապամոնտաժմանը, իսկ համացանցի մի քանի կայքեր ուղիղ հեռարձակում են իրականացրել հրապարակից:

2015 թ. ապրիլին Գերագույն ռադան օրենք է ընդունել ամբողջատիրական վարչակարգերը դատապարտելու մասին, որոնց թվում ներառվել են կոմունիստական և նացիստական ռեժիմները:

Օրենքն ընդունելուց հետո Ուկրաինայում քանդվել է 504 հուշարձան: Ուկրաինական մի շարք քաղաքներում փոխվում են փողոցների անունները: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Մոուրինյո. «Անհատը կարող է փոխել ամեն ինչ վճռել խաղի ելքը»’
Հաջորդ հոդվածը‘Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է’