‘Ուկրաինայում արգելվել է ևս 26 ռուսաստանյան և խորհրդային գրքերի ներմուծումը’

2100

Ուկրաինայի հեռուստատեսության և ռադիոհեռարձակման պետական կոմիտեն արգելել է ևս 26 գրքերի ներմուծումը «ագրեսոր պետությունից, որոնցում քարոզչության տարրեր են առկա»:

Արգելքի տակ են հայտնվել խորհրդային ժամանակների մանկական գրքեր, որոնք, ուկրաինացի փորձագետների կարծիքով՝ «ներծծված են կոմունիստական գաղափարախոսությամբ և նկարազարդված են դրա խորհրդանիշներով»:

Հեռուստառադիոպետկոմն արգելել է նաև մանուկների և պատանիների համար նախատեսված ժամանակակից հրատարակություններ, որոնք քարոզում են Ռուսաստանի ուժային կառույցների օգտին կամ մանկական հանրագիտարանների անվան տակ  «միֆեր են տարածում Ռուսաստան գերտերության» մասին  ու հանրահռչակում են ռուսաստանյան զենքը և ՌԴ զինված ուժերը:

Արգելքը տարածվում է նաև «Մաքսիմովայի, Դոնցովայի մի քանի դետեկտիվների, Աննա և Սերգեյ Լիտվինովների, Օսիպովի և Շևցովայի ժամանակակից վեպերի վրա, որոնցում ագրեսոր երկրի ուժային կառույցների քարոզ կա»,- նշել է կոմիտեն:

Ներկա դրությամբ Ուկրաինայում արգելված գրքերի ցանկում կա 118 գիրք:

Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Ես ներողություն խնդրել եմ Փաշինյանից, բայց խնդիրը ստեղծել ենք ոչ թե մենք, այլ Փաշինյանը․ Լուկաշենկո. ՀԺ’
Հաջորդ հոդվածը‘Դատարանը Արմեն Գեւորգյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չընտրեց’