‘Ուկրաինայում ինը կուսակցություններ պահանջել են ապահովել Սաակաշվիլիի վերադարձը’

2059

Ինը ուկրաինական քաղաքական կուսակցություններ պահանջել են ապահովել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի վերադարձը երկիր և նրան հնարավորություն տալ պաշտպանելու իր իրավունքները ուկրաինական դատարանում:

Կուսակցությունները համոզված են, որ Սաակաշվիլիին արտաքսելով՝ «իշխանությունները քաղաքական հաշվեհարդար են տեսել, խախտել են մարդու իրավունքները և հսկայական վնաս են հասցրել Ուկրաինայի միջազգային հեղինակությանը»: Նրանք նաև հայտարարել են, որ բոլոր պաշտոնյաները, որոնք, իրենց կարծիքով՝ խախտել են օրենքը  քաղաքական գործչին արտաքսելիս, «պետք է հայտնվեն մեղադրյալի աթոռին»:

Փոխանցել է ria.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Անկարան ԱՄՆ-ին կոչ է անում չաջակցել քրդերին’
Հաջորդ հոդվածը‘«Ի՞նչ: Ի՞նչ». Ամուսինը կնոջ հղիության մասին իմանում է ինքնաթիռի օդաչուից’