‘Անկարան ԱՄՆ-ին կոչ է անում չաջակցել քրդերին’

2381

Անկարան Վաշինգտոնին կոչ է անում դադարեցնել աջակցությունը քրդական ջոկատներին Սիրիայում: Բրյուսելում Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսի հետ հանդիպման ընթացքում  Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեդդին Ջանիկլին հայտարարել է, որ այդ կազմավորումներին ցուցաբերված ցանկացած օգնություն ամրացնում է Քրդստանի բանվորական կուսակցության դիրքերը, իսկ այդ կուսակցությունը Թուրքիայում ճանաչվել է ահաբեկչական և արգելված է ևս մի քանի երկրներում:

«Մենք պահանջում ենք դադարեցնել որևէ օգնություն «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին», որոնք, ըստ էության, ահաբեկչական ՔԲԿ-ի ճյուղերն են: Մենք պահանջում ենք այդ կառույցը հեռացնել Սիրիայի դեմոկրատական ուժերի կառույցից»,- հայտարարել է Ջանիկլին:

Իր հերթին՝ Մեթիսն Անկարային կոչ է արել, նախևառաջ, կենտրոնանալ «Իսլամական պետության» դեմ պայքարի ուղղությամբ:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը քննադատել է թուրքական գործողությունը Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրինում, ինչը, նրա խոսքով, բացասաբար է ազդում միջազգային կոալիցիայի պայքարի վրա՝ ընդդեմ իսլամիստների:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Մոսկվա. Սիրիայում ՌԴ վարձկանների զոհվելու մասին տվյալներն «ապատեղեկատվություն» են’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայում ինը կուսակցություններ պահանջել են ապահովել Սաակաշվիլիի վերադարձը’