Ուկրաինայում իրավիճակի կապակցությամբ ՆԱՏՕ-ն խստացնում է զսպման միջոցառումները

516

ՆԱՏՕ-ի երկրների մշտական ներկայացուցիչները Ուկրաինայի շուրջ իրավիճակի կապակցությամբ որոշել են միջոցներ ձեռք առնել զսպման և պաշտպանության միջոցառումներն ուժեղացնելու ուղղությամբ, ընդ որում՝ խուսափելով իրավիճակի սրումից, հայտարարել է Հյուսիսատլանտյան խորհուրդը։

«Մենք որոշում ենք կայացրել, ըստ բոլոր դաշնակիցների պաշտպանության վերաբերյալ մեր պաշտպանական պլանի՝ լրացուցիչ քայլեր ձեռնարկել ամբողջ դաշինքում զսպման և պաշտպանության հետագա ուժեղացման ուղղությամբ,- ասվում է փաստաթղթում։- Մեր միջոցները, նախկինի պես, կանխարգելիչ են, համաչափ և լարվածությունը չսրող»։

Փաստաթղթի համաձայն՝ ՆԱՏՕ-ն կշարունակի անհրաժեշտ միջոցներ ձեռք առնել բոլոր դաշնակիցների անվտանգությունն ու պաշտպանությունն ապահովելու համար։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը հաղորդել է, որ Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի ուժեր չկան։ Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ն «ոչ որևէ պլան, ոչ էլ մտադրություն ունի իր ուժերը տեղակայելու Ուկրաինայում»։

«Այն, ինչի մասին մենք խոսել ենք՝ ՆԱՏՕ-ի ուժերը դաշինքի արևելյան թևում՝ ՆԱՏՕ-ի տարածքում ուժեղացնելն է,  և մենք դա անում ենք»,- ասել է Սթոլթենբերգը։

Փոխանցում է Interfax-ը։

Նախորդ հոդվածըՈւկրաինան խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հաջորդ հոդվածըԼեւոն Զուրաբյան. 1994-1997 թվականներին Ադրբեջանն ընդունեց իր կապիտուլյացիան, բայց նրան փրկեցին հայ ոչմիթիզականները