Ուկրաինան խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ

529

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին, որն այսօր ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայի տարածքում։

«Այս առավոտը մտավ պատմության մեջ, բայց այդ պատմությունը բացարձակապես տարբեր է մեր երկրի և Ռուսաստանի համար։ Եվ մենք խզում ենք դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ»,- ասել է Զելենսկին մամուլի համար տրված ճեպազրույցում։

Այդ որոշմամբ երկու կողմերը զրկվում են դիվանագիտական հարթությունում երկկողմ հաղորդակցությունից։

Հինգշաբթի ավելի վաղ Ուկրաինայում ռուսաստանյան դիվանագիտական առաքելության մամուլի կցորդ Դենիս Գոլենկոն տեղեկացրել է, որ ռուսաստանյան բոլոր դիվանագետները հեռացել են երկրից։

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ հարաբերությունների խզումը իրենց «ընտրությունը չէ»։

«Դիվանագիտական հարաբերությունների խզումը կիևյան իշխանությունների նպատակաուղղված ռուսատյաց քաղաքականության տրամաբանական շարունակությունն է՝ սկսած 2014 թ․ արյունալի հեղաշրջումից, 2018 թ․ Բարեկամության, համագործակցության և գործընկերության պայմանագրի խզումից և մի ամբողջ փունջ օրենքներից՝ ուղղված Ուկրաինայի ռուսալեզու բնակչության իրավունքների և ազատությունների  ոտնահարմանը»,- հայտարարել են այդ գերատեսչությունում։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՀՀ Առաջին նախագահ. Հայաստանը կորցնելու է Անդրկովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցը լինելու առավելությունը
Հաջորդ հոդվածըՈւկրաինայում իրավիճակի կապակցությամբ ՆԱՏՕ-ն խստացնում է զսպման միջոցառումները