‘Ուկրաինայում հաստատվել է նոր կառավարության կազմը’

1169

Ուկրաինայում ձևավորվել է նոր կառավարության կազմը, որը, ինչպես և նախկինում, գլխավոևելու է Նիկոլայ Ազարովը: Առաջին փոխվարչապետի պաշտոնը կստանձնի Սերգեյ Արբուզովը, որը մինչ այս գլխավորել է Ուկրաինայի Կենտրոնական բանկը:

Ուկրաինայի արտաքին գերատեսչության ղեկավարի պաշտոնում Կոնստանտին Գրիշենկոյին փոխարինել է Լեոնիդ Կոժարը, իսկ պաշտպանության նախարարությունը Դմիտրի Սալամատինի փոխարեն կգլխավորի Պավել Լեբեդևը:

Նախկինում վարած պաշտոններից զրկվել են երկրի ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոն, ֆինանսների նախարար Յուրի Կոլոբովը, էներգետիկայի և ածխի արդյունաբերության նախարար Յուրի Բոյկոն, ինչպես նաև բնապահպանության նախարար Էդուարդ Ստավիցկին հայտնում է РИА Новости-ն:

Ուկրաինայի նախագահը պաշտոնից ազատել է նաև Հարկային ծառայության ղեկավար Ալեքսանդր Կլիմենկոյին, պաշտպանության նախարար Դմիտրի Սալամատինին, առողջապահության փոխնախարար Ռաիսա Բոգատիրյովային, ինչպես նաև Պետության կորպորատիվ իրավունքները և սեփականությունը տնօրինող տեսչության ղեկավար Դմիտրի Կոլեսնիկովին:

Նախորդ հոդվածը‘Կանադան չորս կործանիչ է տրամադրել Սանտա Կլաուսին «ուղեկցելու» նպատակով’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ՊՆ. Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ’