‘Ուկրաինայում մտադիր են ստեղծել «ինտերնետ-բանակ»’

1032

Ուկրաինայի տեղեկատվական քաղաքականության նախարար Յուրի Ստեցը հայտարարել է «ինտերնետ-բանակ» ստեղծելու մտադրության մասին, հաղորդել է ТАСС-ը: Նախարարի խոսքով՝ անվանի բլոգերների խումբը կաշխատի երկրի արևելքում իրավիճակի վերաբերյալ ճշմարտացի տեղեկատվություն տարածելու կամ կեղծ լուրերը հերքելու ուղղությամբ: Աշխատողների թիվը Ստեցը չի նշել, սակայն ընդգծել է, թե որքան նրանք շատ լինեն, այնքան՝ լավ, «նրանք կդառնան Ուկրաինայի «ինտերնետ-բանակը»»:

Նախորդ օրը Գերագույն ռադայի պատգամավորները առաջարկել են դադարեցնել ռուսաստանցի լրագրողների հավատարմագրումը՝ Ուկրաինայի տարածքում աշխատելու համար: Արգելքը կարող է վերաբերել նաև ռուսաստանյան հեռուստատեսության և ռադիոկայանների տեխնիկական աշխատակիցներին: Հունվարի 23-ին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը  տեղեկացրել է, որ 2014 թ. ապրիլից Ուկրաինայից վտարվել են ռուսաստանյան լրատվամիջոցների 88 աշխատակիցներ:

2014 թ. դեկտեմբերին Ուկրաինայի տեղեկատվական քաղաքականության նախարարությունը հայտարարեց, որ գերատեսչության կազմում ստեղծվում է տեղեկատվական պատերազմի հարցերով զբաղվող վարչություն: Նաև հայտարարվեց, որ միջոցներ են ձեռնարկվում Ղրիմի տարածքում արբանյակային հեռարձակում իրականացնելու ուղղությամբ՝ «ուկրաինական ճշմարտությհունը քարոզելու նպատակով»: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Պուտինը թույլ է տալիս հայհոյանք օգտագործել գրականության մեջ’
Հաջորդ հոդվածը‘Հրապարակվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը’