‘Ուկրաինան կարող է միանալ ՄՄ 70 համաձայնագրերին’

1311

Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովն այսօր տեղեկացրել է, որ Ուկրաինան կարող է միանալ Մաքսային միությունում գործող 70 համաձայանգրերի: «Մենք պատրաստվում ենք ակտիվորեն մասնակցել ՄՄ-ի աշխատանքներին և միանալ գրեթե 70 համաձայնագրերի, որոնք գործում են այդ միությունում»,- ասել է Ազարովը: Նա տեղեկացրել է, որ  հոկտեմբերի 7-8-ին Մինսկում կայանալիք պաշտոնական այցի ընթացքում կողմերը փորձագիտական խումբ կստեղծեն, որը կգնահատի ընթացիկ առևտրատնտեսական հարաբերությունները և դրանց զարգացման հեռանկարները՝ ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտու աշխատանքներն սկսելուց առաջ: «Ուկրաինան արտասահմանյան գործընկերների հետ առնվազն 20 պայմանագիր ունի՝ ազատ առևտրի գոտու վերաբերյալ, դրանցից ոչ մեկը կասկած և առարկություն չի հարուցում: Նույն կերպ պետք է ընկալել նաև ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտին: Դա բացարձակապես չի նվազեցնում մաքսային պաշտպանության մակարդակը»,- ասել է Ազարովը, փոխանցում է MIGnews-ը:

Նախորդ հոդվածը‘Մանգալան կարող է հայտնվել «Չելսիում»’
Հաջորդ հոդվածը‘Հասան Ռուհանի. Իրանը չի ցանկանում խորացնել ԱՄՆ-ի հետ առկա լարված իրավիճակը’