Ուկրաինան կփոխարինի Ռուսաստանին 2022 թվականի վոլեյբոլի աշխարհի առաջնությունում

535

Օգոստոսի 26-ից սեպտեմբերի 11-ը Ռուսաստանի 10 քաղաքում պետք է կայանար վոլեյբոլի աշխարհի առաջնությունը։ Սակայն մարտի սկզբին Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիան (FIVB) հայտարարեց, որ մրցաշարը կտեղափոխվի Ռուսաստանից՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։ Հինգշաբթի Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին ասել է, որ առաջնությունը կհյուրընկալեն Լեհաստանն ու Սլովենիան:

Իսկ FIVB-ը տեղեկացրել է, որ Ռուսաստանի փոխարեն Ուկրաինան կխաղա 2022 թվականի աշխարհի առաջնությունում։ Ուկրաինան առաջին համարով կզբաղեցնի Ռուսաստանի տեղը A խմբում:

Նախորդ հոդվածը«Շիրակը» կարող է մասնակցել Պրեմիեր լիգայի հաջորդ առաջնությանը
Հաջորդ հոդվածըՌոնալդոն դարձավ բրազիլական «Կրուզեյրոյի» սեփականատերը