Ուկրաինան մտավախություն ունի, որ Բելառուսը կարող է մտնել պատերազմի մեջ

448

Ուկրաինացի սահմանապահներն ու իշխանությունները պնդում են, թե հիմքեր ունեն կարծելու, որ Բելառուսի կողմից հարձակում է լինելու։

Ուկրաինայի մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարարությանն առընթեր մարտավարական հաղորդակցության կենտրոնը չի բացառում, որ արդեն մոտակա ժամերին բելառուսցի զինվորականները կարող են միանալ Ուկրաինայում ռուսաստանյան բանակի ռազմական գործողություններին։

Առիթ կարող են ծառայել Ուկրաինայի կողմից ռուսաստանյան օդուժի հարվածները Բելառուսի տարածքին։

Ուկրաինացի սահմանապահները տեսանյութ են հրապարակել, որում, իրենց պնդմամբ՝ նման ռմբակոծություն է արձանագրվել։ Նրանց տվյալներով՝ ռուսաստանյան երկու գրոհային օդանավեր նախ ռմբակոծում են ուկրաինական տարածքը, ապա հարված են հասցնում բելառուսական տարածքին։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՉեֆերին․ «Քաղաքական գործիչները չեն ազդում ՈՒԵՖԱ-ի որոշումների վրա»
Հաջորդ հոդվածըՉի բացառվում, որ Meta-ի օգտատերերը հավասարեցվեն ծայրահեղականների