Չի բացառվում, որ Meta-ի օգտատերերը հավասարեցվեն ծայրահեղականների

492

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը պահանջում է խոշորագույն սոցիալական ցանցերի և մեսենջերների սեփականատեր Meta ընկերությունը ճանաչել ծայրահեղական կազմակերպություն և արգելել նրա գործունեությունը Ռուսաստանում։

Ռուսաստանի իշխանությունները Meta-ի վրա հարձակվել են այն բանից հետո, երբ ընկերությունը վերանայել է իր կանոնները և Facebook-ի ու  Instagram-ի օգտատերերին որոշ երկրներում թույլ է տվել բռնության կոչեր հնչեցնել ռուսաստանցի զինվորականների հասցեին, ինչպես նաև որոշել է ժամանակավորապես չարգելափակել Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հասցեին մահվան մաղթանքներով գրառումները։

Սակայն փորձագետների կարծիքով՝ մեսենջերների և սոցցանցերի սովորական օգտատերերին հազիվ թե պատասխանատվություն է սպառնում։ Առայժմ։ Բայց եթե բոլոր հայցերից և դատավարություններից հետո Meta-ն ճանաչվի ծայրահեղական կազմակերպություն, ապա տեսականորեն դա կարող է հիմք հանդիսանալ քրեական պատասխանատվության ենթարկելու Facebook-ի,  Instagram-ի և WhatsApp-ի ռուսաստանցի օգտատերերին։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՈւկրաինան մտավախություն ունի, որ Բելառուսը կարող է մտնել պատերազմի մեջ
Հաջորդ հոդվածը«Չելսին» պետք է վաճառվի 81 օրում, այլապես կենթարկվի պատժամիջոցների