‘Ուկրաինան նախագահի խաղաղության պլանը կներկայացնի ԵՄ խորհրդի նիստում’

839

Ուկրաինան նախագահի՝ երկրի արևելքում իրավիճակի կարգավորման վերաբերյալ խաղաղության պլանը կներկայացնի հունիսի 23-ին Լյուքսեմբուրգում՝  ԱԳՆ ղեկավարների մակարդակով ԵՄ Խորհրդի նիստում: Այս մասին տեղեկացրել է երկրի ղեկավարը՝ Պյոտր Պոռոշենկոն:

«Ես կարծում եմ, որ հունիսի 23-ին ձեզ կսպասեն Լյուքսեմբուրգում՝ ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում, որտեղ մենք կներկայացնենք Ուկրաինայի խաղաղության պլանը»,- ասել է Պոռոշենկոն այսօր նոր արտգործնախարար  Պավել Կլիմկինին ներկայացնելիս: Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Ջուլիան Ասանժ. Երկու տարի՝ Էկվադորի դեսպանատանը’
Հաջորդ հոդվածը‘Կրակոցներ Էջմիածնում. Վիրավորվել է գեներալ Սեյրան Սարոյանի եղբորորդին’