Ուկրաինան և Արևմուտքի երկրները ՄԱԿ-ում կոչով դիմել են ՌԴ-ին

313

Հինգշաբթի օրը Ուկրաինան և Արևմուտքի երկրներից մի քանիսը ՄԱԿ-ում դիմել են Ռուսաստանին՝ Կախովկայի ՀԷԿ-ի փլուզման կապակցությամբ չխոչընդոտել մարդասիրական կազմակերպությունների այցելությունը Դնեպրի ձախ ափը։

Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցան ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի և արևմտյան բլոկի այլ երկրների դիվանագետների ներկայությամբ լրագրողների առջև ընթերցել է հայտարարությունը։

«Մենք Ռուսաստանի Դաշնությանը կոչ ենք անում  թույլ տալ  հումանիտար աշխատակիցների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի և Կարմիր խաչի միջազգային կազմակերպության անվտանգ, լիակատար և անարգել այցելությունները Դնեպրի ձախ ափի տուժած շրջաններ՝ տեղի բնակչությանը օգնություն ցուցաբերելու նպատակով»,- ասել է Կիսլիցան։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի խոսքով՝ ՄԱԿ-ը շարունակում է ջանքերը՝ Ռուսաստանի վերահսկողության տակ հայտնված աղետյալ շրջաններ այցելելու թույլտվություն ստանալու համար։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԶիդանը հրաժարվել է գլխավորել ՊՍԺ-ն
Հաջորդ հոդվածըԱդրբեջանի ԶՈՒ-ն շփման գծի արևելյան և հյուսիսային ուղղությամբ խախտել է հրադադարը․ ՊԲ