Ուկրաինան և Ռուսաստանը համաձայնեցրել են մարդասիրական միջանցքները

330

Մարտի 17-ի առավոտյան  Ուկրաինան և Ռուսաստանը համաձայնեցրել են բացել ինը մարդասիրական միջանցք, սակայն Ուկրաինայի օկուպացված տարածքները վերաբնակեցնելու հարցերով նախարար Իրինա Վերեշչուկը տեղեկացրել է, որ հինգշաբթի աշխատել է միջանցքներից ութը։ Ըստ նրա՝ գնդակոծությունների հետևանքով չի հաջողվել գործի դնել Խարկովից Վոլչանսկ տանող միջանցքը։

Մարտի 17-ին Մարիուպոլից Զապորոժիե տանող միջանցքը շարունակել է աշխատել, և միայն երեկ դրանից օգտվել է ավելի քան հազար մարդ։ Զապորոժիեի քաղխորհրդի քարտուղարը հայտնել է, որ Մարիուպոլից ժամանել է 470 ավտոմեքենա՝ 1865 ուղևորներով, դրանից 479-ը՝ երեխաներ։

Ընդհանուր առմամբ՝ մարդասիրական միջանցքներով երեկ տարհանվել է 3810 մարդ, պաշարված բնակավայրեր է հասցվել մոտավորապես 40 տոննա սննդամթերք և դեղորայք։

Ռուսաստանցի զինվորականները, որոնք բնակավայրերը պաշարման մեջ են պահում, ուրբաթ օրը հայտարարել են, որ ապահովել են առնվազն 43 հազար մարդու տարհանումը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՉԼ․ «Վիլյառեալի» դարպասապահը՝ շաբաթվա լավագույն խաղացող
Հաջորդ հոդվածըՆադալը դուրս եկավ կիսաեզրափակիչ