‘Ուկրաինացի սահմանապահները Յանուկովիչին թույլ չեն տվել դուրս գալ երկրից’

1198

Վիկտոր Յանուկովիչին տեղափոխող չարտերային ուղերթը չի կարողացել Դոնեցկից մեկնել թռիչքային փաստաթղթերի բացակայության պատճառով: Պաշտոնաթող լինելուց հրաժարված և Գերագույն ռադայի կողմից պաշտոնաթող արված Յանուկովիչի գտնվելու վայրն անհայտ է մնում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Շաբաթ օրը Ուկրաինայի Գերագույն ռադան հայտարարեց Յանուկովիչի լիազորությունների դադարեցման մասին՝ սահմանադրական պարտականությունները կատարելուց նրա ինքնամեկուսացման համար, և արտահերթ նախագահական ընտրություններ նշանակեց մայիսի 25-ին: Երկրի ժամանակավոր ղեկավար դարձավ խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը:

Շաբաթ օրը տեսագրված հեռուստաուղերձում Յանուկովիչը հայտարարեց, որ հրաժարվում է պաշտոնաթող լինել և Ռադայի վերջին որոշումը համարում է ոչ օրինակարգ:

«Շաբաթ օրը Դոնեցկի օդանավակայանից փորձել է թռչել չարտերային  ինքնաթիռ՝ առանց համապատասխան սահմանային ձևակերպումների»,- հայտնել է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության պատասխանատուներից մեկը՝ անդրադառնալով Ալեքսանդր Տուրչինովի՝ ավելի վաղ արած հայտարարությանը:  Ըստ նրա՝ ինքնաթիռի շարժասանդուղքի մոտ սահմանապահ հսկիչներին են մոտեցել զինված մարդիկ և նրանց փող են առաջարկել՝ առանց ձևակերպման թռիչքը թույլատրելու առաջարկով: Սահմանապահները, սակայն, հրաժարվել են, ապա ինքնաթիռին են մոտեցել երկու զրահամեքենաներ, ինքնաթիռից դուրս է եկել Յանուկովիչը և նստելով մեքենաներից մեկը՝ գնացել անհայտ ուղղությամբ:

«Յանուկովիչը փորձել է նստել ՌԴ  թռչող ինքնաթիռը, սակայն սահմանապահները նրան թույլ չեն տվել: Այժմ նա թաքնվում է Դոնեցկի շրջանում՝ ինչ-որ տեղ»,- ասել էր Տուրչինովը՝շաբաթ օրը Գերագույն ռադայի կողմից նշանակված ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովին Կիևում գերատեսչության աշխատակազմին ներկայացնելիս: Փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Նախորդ հոդվածը‘Տիմոշենկոն գնում է Մայդան եւ կառաջադրվի նախագահական ընտրություններում’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Առաքելյան. Գնալ-մեռնելու կոչեր անողները թող հերթագրվեն, կանգնեն առաջին շարքում’