‘Ուկրաինացի փորձագետ. ԵՄ հետ համաձայնագրի ստորագրումից հրաժարվելու որոշումը Յանուկովիչը մի քանի ամիս առաջ էր կայացրել’

903

ԵՄ հետ համաձայնագրի ստորագրումից հրաժարվելու որոշումն Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը մի քանի ամիս առաջ էր կայացրել: Այսինքն` իրադարձությունների նման զարգացումը գրեթե լիովին կանխատեսվում էր: ԱրմԻնֆոյին այդպիսի կարծիք է հայտնել Եվրոպական և անդրատլանտյան հետազոտությունների կենտրոնի (Ուկրաինա) նախագահ Ալեքսեյ Կոլոմիեցը: Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը կասեցրել է ԵՄ հետ համաձայնագրին  առնչվող աշխատանքը`  ելնելով «ազգային անվտանգության շահերից», դա բացատրելով Ռուսաստանի և ԱՊՀ հետ տնտեսական հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությամբ: Ուկրաինայի կառավարության  կարգադրությունից տառացիորեն ժամեր առաջ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան համաձայն է մասնակցել Ուկրաինայի և Եվրամիության հետ եռակողմ բանակցություններին: Նրա ասելով, նման առաջարկությամբ հանդես է եկել Ուկրաինայի նախագահը:

«Դրանից հետո ամեն ինչ բացահայտ և սովորական սակարկություն էր, չէ որ ԵՄ-ից պահանջվող փողի գումարները նշվել էին գրեթե բացահայտ, այդ թվում` Յանուկովիչի կողմից դեռ 2011 թվականին: Այն ժամանակ նա Յուլյա Տիմոշենկոյի ազատ արձակման  դիմաց պահանջել էր 7 մլրդ դոլար: Այժմ նրա շրջապատը պահանջում է 15-20 մլրդ դոլար: Այսպես կոչված`  Ուկրաինայի կառավարւության որոշումը, հավանաբար, օրինական է իրավաբանական տեսանկյունից: Որոշման մնացած բոլոր դրույթները դեմագոգիա է և պրոֆեսիոնալիզմից զուրկ: Անհասկանալի է, թե ինչու  էին նրանք այդքան ձգձգում դրա հրապարակումը: Կասկած չկա, որ որոշմանը հավանություն է տվել այցով Վիեննայում գտնվող Յանուկովիչը, ինչը խայտառակություն է Եվրամիության ղեկավարության համար, որին իր շրջապատը, պարզապես, ծաղրում է», — հայտարարել է փորձագետը: Ի դեպ, նրա խոսքով,  նրանք դրան արժանի են, չհասկանալով, որ միայն վերջնագրերի և ուժի լեզուն հասկացող «դոնեցկցիների» հետ չի կարելի նորմալ լեզվով խոսել: Այդ համատեքստում Կոլոմիեցը ԵՄ համարում է ոչ թե «բարու», այլ անցյալի  ինստիտուտ, որը ողջ Եվրոպան դեպի հետ է քաշում: Եվ շատ-շատերը ԵՄ-ում և անդամ երկրներում պետք է հրաժարական տան`  Ուկրաինայի ապօրինի իշխանության որոշումներից հետո: Եվ այսօր ողջ հարցն «Արևելյան գործընկերությունը» փրկելն է, թեև փորձագետը կարծում է, որ Վիլնյուսի գագաթնաժողովը հարկավոր է հետաձգել:

«Յանուկովիչն, իհարկե, պայմանավորվել է Պուտինի հետ, սակայն`  ոչ հիմնական ռազմավարական հարցերի շուրջ: Նրանք հանդիպել են, ըստ բազմաթիվ աղբյուրների, ռազմակայանում, զուր փորձել են խուսափել գաղտնալսումից: Եվ նրանց հանդիպումը չափազանց ծանր է եղել Յանուկովիչի համար, ով ստիպված է եղել տեղի տալ, հնարավոր է, նույնիսկ, հանուն Ուկրաինայի փրկության: Սակայն այսօր հազիվ թե հարկ կա խոսել երկրորդ «Մայդանի» մասին, դա չի լինի: Հանուն ինչի՞ Կլինի Ուկրաինային Մաքսային միություն ներքաշելու փորձ, սակայն դա էլ գլուխ չի գա»,- ամփոփել է Կոլոմիեցը: 

Նախորդ հոդվածը‘Էներգետիկները կրկին բողոքում են. Օր 3-րդ. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Մագնուս Կարլսենը դարձավ շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոն’