‘Ուկրաինա. Ընդդիմությունը պահանջում է ռադայում լսումներ անցկացնել բյուջեի հարցով’

795

Կիևի Մյադանը մտադիր չէ ցրվել. մի քանի հազար մարդ մշտապես մայրաքաղաքի կենտրանական հրապարակում է և շարունակում է պահանջել իշխանությունների հրաժարականը:

Նախագահ Յանուկովիչի կողմից Մոսկվայում երեքշաբթի օրը ստորագրված փաստաթղթերը ընդդիմության առաջնորդները գնահատել են որպես «Ուկրաինայի ազգային շահերի վաճառք»: Ընդդիմադիր եռյակի ամենահայտնի քաղաքական գործիչը՝ Վիտալի Կլիչկոն, կրկին ցուցարարներին խոստացել է հասնել նրան, որպեսզի ձերբակալված բոլոր ցուցարարներն ազատ արձակվեն, և պատժվեն ուժային միջոցներով ցույցերը ցրելու մեղավորները: «Մեզ բոլորիս երազանք է հարկավոր, սակայն դա բավարար չէ: Մենք պետք է աշխատենք, և այդ ժամանակ ցանկացած երազանք կարող է իրականություն դառնալ: Եւ մենք անհրաժեշտ ամեն ինչ կանենք, որպեսզի կառավարությունը, որը երկիրը հասցրել է տնտեսական կրախի և քաղաքական ճգնաժամի, հրաժարական տա»,- հայտարարել է Կլիչկոն:

Մոսկվայից ֆինանսական երաշխիքներ ստանալով՝ Ուկրաինայի կառավարությունն արդեն խոստացել է բարձրացնել սոցիալական վճարները, բյուջետային աշխատողների աշխատավարձերը և ուսանողների կրթաթոշակը: Կառավարությունը երեկ նախնական տարբերակով հավանության է արժանացրել երկրի 2014 թ. գլխավոր ֆինանսական փաստաթուղթը: Սակայն ընդդիմությունը պահանջում է եկող շաբաթ բյուջետային լսումներ կազմակերպել և խոստանում է այդ նպատակով ապաշրջափակել Գերագույն ռադան, փոխանցում է euronews-ը: 

Նախորդ հոդվածը‘Gaia աստղադիտակը կկազմի Ծիր Կաթինի եռաչափ քարտեզը’
Հաջորդ հոդվածը‘Պուտինը՝ իր ժառանգորդի մասին. Խոսակցության առարկա չկա’